Տարբերություն չկա ձեր ու թուրքի միջև․ զոհվածի ծնողը՝ ոստիկաններին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 00:05 18-05-2023
Ոստիկանության դիմաց բազմություն է հավաքվել։ Զոհված զինծառայողների ծնողները սպասում են Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործով բերման ենթարկված ընկերների ճակատագրին։

Բերման ենթարկված երեք տղամարդկանց ազատ են արձակել, իսկ Գայանե Հակոբյանին ձերբակալել են, քանի որ նա է եղել այն մեքենայի ղեկին, որը, ինչպես պնդում են ծնողները, ինքնակամ նստել է Աշոտ Փաշինյանը։

Զոհված զինծառայողների ծնողները դիմեցին ոստիկաններին, որոնք պատ կազմած՝ թույլ չէին տալիս մոտենալ շենքին։

«Էս շենքի մեջ ով ստորագրեց Գայանին ձերբակալելը, նա թուրք ա։ Ձեր թուրք Նիկոլը դա ընդունել ա։ Մի պահեք նրան։ Դուք ձեր մասին մտածեք, մենք մերը արել ենք, մեզ մնացել ա մեր դառը հպարտությունը։ Տարբերություն չկա ձեր ու թուրքի մեջ։ Էդ 10-20 հազար դրամը մի ամիս մի ստացեք։ Ես իմ որդու շիրիմով եմ երդվում, տունս կծախեմ ձեզ կտամ»,- ասաց զայրացած ծնողներից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ