Ծառն ընկել է հոսանքալարերի վրա և վնասել դրանք
copy image url

Ծառն ընկել է հոսանքալարերի վրա և վնասել դրանք

Ներքին 1 տարի առաջ - 23:41 17-05-2023
Մայիսի 17-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 27/8 հասցեում գտնվող կրպակի ետնամասում ծառը շրջվել է և վնասել էլեկտրական լարերը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառը (մոտ 25 մ) արմատախիլ է եղել, ընկել մոտակա բարձրավոլտ հոսանքալարերի վրա և վնասել դրանք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման աշխատակիցների ժամանելը։

Ամենից շատ դիտված