Առևանգման վարույթը կտրականապես հերքվում է․ Ռուբեն Մելիքյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:07 17-05-2023
Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանը, Վիգեն Ազատյանը, Վահիդ Սահակյանը և Գայանե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Հայկական ժամանակում» տարածվել էր տեղեկություն, թե Գարիկ Գալեյանը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, որից հետո նշված ծնողներին բերման են ենթարկել։

Ոստիկանության դիմաց բազմություն է հավաքվել։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում մի քանի մանրամասներ հայտնեց։ Նա նշեց, որ 4 ձերբակալված կա։

«Ընթանում են ստանդարտ փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցեր, ստանդարտ քրեադատավարական ընթացակարգեր, մասնավորապես անձնական խուզարկություն է իրականացվել։ Հիմնական փաստաբանը, որ զբաղվելու է ծնողների հետ, իմ գործընկեր Վահան Հովհաննիսյանն է։ Ամենայն հավանականությամբ վարույթը կիրականացվի Երևանի քննչական վարչությունը, որը գտնվում է Պարույր Սևակ փողոցում՝ Զեյթունում։ Մեղադրանք, բնականաբար, չկա, քանի որ մեղադրող կարող է լինել Քննչական մարմինը, այլ ոչ թե Ոստիկանությունը։ Առևանգման վարույթը կտրականապես հերքվում է»,- ասաց Մելիքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված