Կրակոցներ՝ Ալավերդիում. տեսախցիկների արձանագրությամբ հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը՝ նշված միջադեպին. shamshyan.com
copy image url

Կրակոցներ՝ Ալավերդիում. տեսախցիկների արձանագրությամբ հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը՝ նշված միջադեպին. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:00 30-12-2023
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքում կրակոցներ են հնչել:

Պարզվել է. որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են դեպքի վայրը, ապա՝ որոշ հանգամանքներ. պարզվել է, որ ժամը 16:30-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության նպատակով պարզաբանումներ ստանալու համար Ալավերդի քաղաքի երկաթգծի կայարանի թաղամասում գտնվող և Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Շահվերդյանին պատկանող ավտոլվացման կետի մոտ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալեքսանդր Մելիքյանը իր մոտ գտնվող հրազենով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Զ. Շահվերդյանի և նշված վայրում վերջինիս հետ կանգնած անձանց ուղղությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երեկ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի ինչ-որ պատգամավոր: Տեսախցիկների արձանագրած վկայություններով հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը նշված դեպքին. նա կրակոցներից առաջ ու հետո այնտեղ չի եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված