Քըլըչդարօղլուն վստահված անձանց կոչ է արել չհեռանալ քվեատուփերի մոտից, քանի դեռ բոլոր արձանագրությունները չեն հանձնվել
copy image url

Քըլըչդարօղլուն վստահված անձանց կոչ է արել չհեռանալ քվեատուփերի մոտից, քանի դեռ բոլոր արձանագրությունները չեն հանձնվել

Արտաքին 1 տարի առաջ - 19:00 14-05-2023
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու, ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ժամանել իր կուսակցության կենտրոնական գրասենյակ։ Այս մասին Քըլըչդարօղլուն գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Ընդդիմադիր գործիչը ճանապարհին լուսանկարվել է անցորդների հետ և ասել՝ «Ամեն ինչ շատ լավ է լինելու»։

Քըլըչդարօղլուն միևնույն ժամանակ դիմել է ընդդիմության վստահված անձանց՝ կոչ անելով չհեռանալ քվեատուփերի մոտից, քանի դեռ չի հանձնվել վերջին ստորագրված արձանագրությունը։

«Ցանկանում եմ դիմել մեր ժողովրդավարության հերոսներին։ Մինչև չհանձնվի վերջին քվեատուփի ստորագրված արձանագրությունը, ինչ էլ լինի, մի՛ հեռացեք քվեատուփի մոտից։ Ձեր վճռականությունից է կախված ժողովրդի կամքի լիարժեք ու ճիշտ դրսևորումը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ:

Սպասվում է, որ ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն կեսգիշերին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի