1 զոհ, 1 վիրավոր. Արարատի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը․ Shamshyan.com
copy image url

1 զոհ, 1 վիրավոր. Արարատի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը․ Shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:10 12-05-2023
Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 07։15-ի սահմաններում Դալար-Այգեստան ավտոճանապարհին, Այգեստան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 76-ամյա Իսրայել Ա․-ի վարած Opel Vectra մակնիշի և 28-ամյա Գարիկ Ն.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Իսրայել Ա.-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Իսկ BMW-ի վարորդ Գարիկ Ն․-ն օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Ամենից շատ դիտված