Սոթքի դիրքերի ուղղությամբ թշնամին նորից ծանր տեխնիկա է կիրառում
copy image url

Սոթքի դիրքերի ուղղությամբ թշնամին նորից ծանր տեխնիկա է կիրառում

Ներքին 1 տարի առաջ - 18:09 11-05-2023
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ թշնամին կրկին կրակ է բացել։

Օragir.News-ի թղթակիցը Սոթք գյուղից հայտնում է, որ կրակոցի ձայները պարզ լսելի են գյուղի կենտրոնական հատվածում։ Թշնամին, ըստ երևույթին, ծանր տեխնիկա է կիրառում։

Գյուղում խուճապ չկա, մարդիկ չեն տարհանվել։ Սպասում են, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն, որ իրավիճակը հանդարտվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում՝ սահմանի ողջ երկայնքով, հակառակորդը զորք և զինտեխնիկա է կուտակում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպի սահմանամերձ Սոթք, Կութ և հարևան գյուղեր տանող ճանապարհին ուժեղացված ծառայություն են իրականացնում Պաշտպանության նախարարության և Ոստիկանության աշխատակիցները:

Հիշեցնենք, որ մեր թղթակցի հաղորդմամբ՝ Սոթք բնակավայր են այցելել նաև ԵՄ դիտորդները։


Ամենից շատ դիտված