Թշնամին ահռելի քանակությամբ ծանր զինվորական տեխնիկա է կուտակել Հայաստանի և Արցախի սահմաններին․ Րաֆֆի Ասլանյան
copy image url

Թշնամին ահռելի քանակությամբ ծանր զինվորական տեխնիկա է կուտակել Հայաստանի և Արցախի սահմաններին․ Րաֆֆի Ասլանյան

Ներքին 2 տարի առաջ - 00:50 15-03-2023
Իրավապաշտպան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամին ահռելի քանակությամբ ծանր զինվորական տեխնիկա է կուտակել Հայաստանի և Արցախի սահմաններին, Իրանի զինված ուժերում հայտարարվել է մարտական պատրաստության թիվ մեկ մակարդակ։ Մի խոսքով, Փաշինյանն ու Ալիևը հարձակվում են հայ ժողովրդի վրա, մեկը մամուլի ասուլիսով, մյուսը՝ զենքով։ Նպատակը մեկն է և ընդհանուր՝ հայ ժողովրդին վախով ու հերթական արյունալի կորուստներով պարտադրել այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը», որին ամեն անգամ իր հավատարմությունն է հայտնում հատկապես Փաշինյանը։ Մեր մասին մտածողը մնացել է Իրանը, պատկերացնում ե՞ք հայեր…Իրա՜նը, ականջդ կանչի Վարդան Մամիկոնյան։

Հ.Գ. Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում և պահանջում եմ չվերարտադրել իմ ֆեյսբուքյան գրառումները, եթե համարում եք, որ հոդվածների ներքո անհայրենիքների, անհայտ ծագման արարածների, փնթի տիկնանց և ֆեյքերի վիրավորական գրառումները խոսքի ազատության դրսևորումներ են, հետևաբար չեք արգելափակելու դրանք»։

Ամենից շատ դիտված