Եղեգնաձորի քաղաքապետարանի մոտ հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ. shamshyan.com
copy image url

Եղեգնաձորի քաղաքապետարանի մոտ հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 21:16 08-05-2023
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 7-ին կրակոցներ են հնչել Վայոց ձորի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության​ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում՝ Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ, կրակոցներ են հնչել:

Dեպքի վար են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայոց ձորի մարզային քննչական վարչության խմբերը: Ոստիկաններն ու քննիչները Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ հայտնաբերել են մոտ 20-ից ավել ինքնաձգից արձակվաց կրակված պարկուճներ:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվում է նաև, թե արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ:

Ամենից շատ դիտված