Քասաղ գյուղում կրակել են ՔՊ նախկին ակտիվիստ Թաթուլ Ասիլյանի տան վրա․ հայտնաբերվել են 20 պարկուճ և 8 գնդակ․ shamshyan.com
copy image url

Քասաղ գյուղում կրակել են ՔՊ նախկին ակտիվիստ Թաթուլ Ասիլյանի տան վրա․ հայտնաբերվել են 20 պարկուճ և 8 գնդակ․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 03:58 14-01-2024

Այսօր՝ հունվարի 14-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Նաիրիի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասաղ գյուղում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ կրակոցները հնչել է Չարենցի փողոց թիվ 2-րդ տան ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ, երկաթե դարպասի վրա էլ կրակոցի 16 հետք, տան պատերին նույնպես հայտնաբերվել են կրակոցի հետքեր։

Գ․ Շամշյանի տեղեկություներով տունը, որի ուղղությամբ արձակվել է կրակոցներ պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջերս կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանին, վերջինս կրակոցների պահին իր ընտանիքի անդամների հետ եղել է տանը, ու ոչ ոք չի տուժել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված