ԱԳ փոխնախարարներն ԱՄՆ դեսպանին են ներկայացրել Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրները
copy image url

ԱԳ փոխնախարարներն ԱՄՆ դեսպանին են ներկայացրել Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրները

Ներքին 1 տարի առաջ - 20:48 08-05-2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանը մայիսի 8-ին ընդունել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ:

«ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ», ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։