Թբիլիսին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կտանի մինչև վերջ․ Ղարիբաշվիլի
copy image url

Թբիլիսին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կտանի մինչև վերջ․ Ղարիբաշվիլի

Արտաքին 3 տարի առաջ - 13:56 29-09-2021

Սեպտեմբերի 28-ին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է Բաքվի և Երևանի միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն աջակցելու իր ցանկության մասին։

«30 տարվա ընթացքում առաջին անգամ իմ միջնորդությամբ և ամերիկացի գործընկերների և ընկերների մասնակցությամբ հաջող նախադեպ ստեղծվեց, երբ Վրաստանը միջնորդեց մեր եղբայրական, հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ ժամանակ համագործակցության և միջնորդության այս հաջող օրինակը կայացավ: Այս փաստը լայն ճանաչում և հավանություն ստացավ ԱՄՆ կառավարության և Եվրամիության կողմից: Մենք հավանություն ունեինք բոլոր կողմերից, հենց սրանով է պայմանավորված գործընթացն ավարտին հասցնելու մեր ցանկությունը»,- ասել է Ղարիբաշվիլին։

«Վաղը ես ուղևորվում եմ Բաքու: Հանդիպում կունենամ նախագահ Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում: Մենք լավ հարաբերություններ ունենք: Ամենագլխավորը՝ մենք միմյանց վստահում ենք: Երբ վստահություն կա երկրների և ղեկավարների միջև, կարծում եմ՝ բոլոր հարցերը կլուծվեն հարկ եղած ձևով»,- հավելել է Ղարաբաշվիլին:

«Ես նույն այդպիսի հարաբերություններ ունեմ Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ, ով մի քանի շաբաթ առաջ եղել է Թբիլիսիիում: Առաջիկայում ես նաև պլանավորում եմ այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կկարողանամ իմ ողջ Էներգիան ներդնել հարաբերությունների (Երևանի և Բաքվի միջև.-խմբ.) կարգավորման գործում և դրական դեր խաղալ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի