Կիևը հերքում է իր մասնակցությունը Կրեմլի նկատմամբ կատարված հարձակման փորձին
copy image url

Կիևը հերքում է իր մասնակցությունը Կրեմլի նկատմամբ կատարված հարձակման փորձին

Արտաքին 1 տարի առաջ - 21:00 03-05-2023
Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել է, որ ուկրաինական կողմը տեղեկություններ չունի Կրեմլի նախագահական պալատի նկատմամբ կատարված հարձակումների վերաբերյալ։ Այս մասին Նիկիֆորովը հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությանը։

Նիկիֆորովը շեշտել է՝ Ուկրաինան օգտագործում է բոլոր առկա միջոցներն ու ուժերը սեփական տարածքներն ազատագրելու, այլ ոչ թե ուրիշի տարածքների վրա հարձակումներ կատարելու համար։

«Մենք տեղեկություն չունենք այսպես կոչված Կրեմլի վրա հարձակման մասին։ Ինչ վերաբերում է գիշերային հարձակումներին, սակայն, ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան կօգտագործի բոլոր առկա ուժերն ու միջոցները սեփական տարածքներն ազատագրելու համար, այլ ոչ թե ուրիշների վրա հարձակվելու համար»,- ասել է նա։

Ուկրաինացի պաշտոնյան զարմանք է հայտնել ահաբեկիչ-պետություն ձևակերպման կապակցությամբ։ Նրա խոսքով՝ ահաբեկչությունը Դնեպրում կամ Ումանում գտնվող տան կոտրված մուտքն է, և շատ այլ ողբերգություններ, իսկ այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, ակնհայտորեն իրավիճակի սրացում է մայիսի 9-ից առաջ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախորդ գիշեր ուկրաինական ուժերը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակման փորձ էր կատարել Ռուսաստանի նախագահական նստավայրի նկատմամբ, սակայն ռուսական հատուկ ծառայություններին հաջողվել է ոչնչացնել անօդաչու թռչող սարքերը և կանխել հարձակումը։

Ձեզ գուցե հետաքրքրի