Վշտի մեջ գտնվող հերոսի ծնողին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ. Գեղամ Նազարյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:13 02-05-2023
Ես սկզբնապես կարծում էի, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ թե հանձնաժողով պետք է լինի, այլ ստեղծվի հատուկ տրիբունալ, որտեղ ներկայանալը լինելու էր ոչ թե ըստ ցանկության, նախասիրության։ ԱՅս մասին այսօր ԱԺ-ում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Երբ հանձնաժողով ներկայանալը պատադիր չէ՝ մեկը այլ բացատրություն է տալիս, մեկը՝ այլ, մյուսն էլ գալուց ասում է՝ տեսեք ես ինչ լավն եմ, որ համաձայնվում եմ գալ։ Ամեն դեպքում իմ առաջարկը չընկալվեց, որովհետև դիտարկվում է, որ, գիտեք, տրիբունալ ստեղծելը լավ չի, վատ է, բայց հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի այդ տրիբունալը պետք էր, որ չլինի հետո այն, ինչ եղավ սեպտեմբերին։ Մեզ պետք էր տրիբունալ, որ քննի ոչ միայն սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ինչ է եղել, այլ քննել դրանից առաջ ինչ է եղել, դրանից մի քանի տարի առաջ ինչ է եղել, որ հետո մենք չունենանք այն կորուստները, որոնք ունեցանք»։

Նազարյանը նշեց, որ շատ ծանր բան է մարդկային, տարածքային կորուստ ունենալը, բայց ամենավատ բանը ոչ թե այն է, որ մենք լավ չենք հետաքննում, թե ինչ է եղել, այլ որ մենք այս մեր կորուստն ուզում ենք շահարկել․ «Կորուստը ոմանք ուզում են դարձնել առաջ շարժվելու միջոց, ոմանք օգտագործում են վշտի մեջ գտնվող մարդկանց։ Ես խնդրում եմ անխտրի բոլոր քաղաքական ուժերին՝ վշտի, հոգեկան տարբեր զգացողության դաշտում գտնվող հերոսի ծնողներին մի՛ ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ։ Դա ամենակարևորն է։ Մնացածը ես գիտեմ, որ մի օր պարոն Քոչարյանը կգա, կասի՝ հանձնաժողովը բավարար չէ, պետք է հատուկ ատյան ստեղծել, որ այդ հարցերն ավելի լուրջ ու խորությամբ քննվի»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ