Դա մահվան ճանապարհ է, ինչպե՞ս պետք է մարդիկ անցնեն այդ անցակետով
copy image url

Դա մահվան ճանապարհ է, ինչպե՞ս պետք է մարդիկ անցնեն այդ անցակետով

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:27 01-05-2023
Արցախում իրավիճակը շատ բարդ է, ադրբեջանական անցակետի տեղադրումը նվաստացում է բոլորի համար։ Ինչպե՞ս պետք է մարդիկ այդ ճանապարհով երթևեկեն, գնան, որ բռնե՞ն իրենց, սպանե՞ն։ Դա մահվան ճանապարհ է, այլևս այդ ճանապարհով անցնելը կյանքի ու մահվան հարց է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

«Սա Թուրքիայի հետ առևտուր անել չէ։ Թող չհամեմատեն անգամ Թուրքիայի հետ սահմանին տեղադրվելիք անցակետերի հետ, սա դեպի կախաղան տանող ճանապարհ է այլևս»։

Բաբայանը նշեց, որ անգամ այս իրավիճակում լուծում կա, բայց դրա համար նախևառաջ անհրաժեշտ է հանրության և իշխանության միասնակամություն, բոլոր հարցերի շուրջ իշխանությունն ու ժողովուրդ պարզ երկխոսություն պետք է ունենան, ազնիվ կոնսենսուս պետք է լինի բոլոր այս կամ այն քայլերի ուղղությամբ։

Նախ պետք է հասկանանք, թե արդյոք Հայաստանը մեզ հետ է, եթե մեզ հետ է, ապա ինչ ենք անելու, եթե մեզ հետ չէ, ապա որոնք պետք է լինեն մեր քայլերը։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները պետք է ատամներով պաշտպանեն Արցախը՝ բոլոր ձևերով, եթե չպաշտպանի՝ կործանվելու է նաև Հայաստանը։

Նաև միջազգային հանրությունից ու Ռուսաստանից պարզաբանում պետք է պահանջել, թե ինչպես են նրանք տեսնում Արցախի ապագան։ Արդյո՞ք Ռուսաստանը ի վիճակի է իրականացնել այստեղ անվտանգության ապահովման իր կարևոր առաքելությունը, եթե այո, ապա թող իրականացնի, եթե միջազգային հանրությունը աչք է փակում և ուզում է, որ Արցախի ժողովուրդը կոտորվի՝ թող ասի այդ մասին։ Պետք է մեզ ասեն՝ ինչ են ուզում։

Սա շատ արագ պետք է անել, 1 շաբաթում կամ 10 օրում։ Հետո ուշ է լինելու»։

Նա ընդգծեց, որ ոչ Արցախը, ոչ Արցախի իշխանությունները, ոչ ժողովուրդը չի տեսնում իրեն Ադրբեջանի կազմում։ Մենք պետք է արագ քայլեր ձեռնակենք իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված