Երևանում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
«Միկա» մարզահամալիրում անցկացվող առաջնությունում 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ հաղթեց ռումինացի Ալեկսանդրյու Բոռլանին։ Հայաստանի ներկայացուցիչը երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Նա ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես հաղթեց ու ապահովեց առնվազն բրոնզե։ Հայ մարզիկը գեղեցիկ հաղթանակ տարած չեխ Վոշթեջ Վերենացեկի նկատմամբ։ Մկրտչյանը երկու անգամ մրցակցին նոկդաունի ենթարկեց։