Խոպանո՞ւմ էր աշխատավարձը ձեռնտու, թե այստեղ․ Փաշինյանը՝ տավուշցի շինարարին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:03 29-04-2023
Տավուշի մարզ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիրանցի մոդուլային դպրոցի կառուցման ընթացքին և զրուցել շինարարների հետ։

Այս մասին Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում․

«Կիրանցում ծանոթացա մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Այն նախատեսված է 100 երեխայի համար:

Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին: Ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 750 մլն դրամ»,-գրել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված