Ուղիղ եթեր
Երկիրը թմրաշրջանառության օջախ եք սարքել ու զենքի ազատ շրջանառման մասին եք խոսում․ ռազմական գործիչ
copy image url

Երկիրը թմրաշրջանառության օջախ եք սարքել ու զենքի ազատ շրջանառման մասին եք խոսում․ ռազմական գործիչ

Ներքին 1 տարի առաջ - 22:49 27-04-2023
«Այս օրերին, շոշափվում է մի հարց, որը քննարկման փուլում է․ դա զենքի ազատ շրջանառության իրավունքն է: Զենքի ազատ շրջանառության մասին օրենք ընդունած երկրների բնակիչների մեծամասնությունը, համոզվելով այդ գործընթացի բացասական կողմերի համեմատ դրական կողմերի բացարձակ գերակայության մեջ, պնդում է, որ նման օրենքը կարևոր է և ավելացնում է բնակչության անվտանգությունը»: Այս մասին հայտարարել է է քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը։

«Երկրում տեղի ունեցող ահավոր է և փուլային խնդիրներ չեն։ Զենքը միայն պաշտպանության համար չէ, այլ կյանք են խլում զենքով։ Մենք այս ամենը պետք է դիտարկենք պետականության գաղափարի մեջ և ժողովրդի պատրաստ վիճակի՝ գաղափարային, հոգեբանական, ազգային նվիրումի, հայրենատիրության։ Թշնամին արդեն հատել է սահմանը։ Արցախում գտնվող մեր հայությունն է իր տեսակով ցեղասպանվում, կանգնած են տեղահանման ճանապարհին։ Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակ հայտարարություններ են հնչում և անտերության է մատնվում Արցախը, երբ Հայաստանի Հանրապետությունը համարվում է թիվ մեկ երաշխավոր»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Ռազմական գործիչը հայտարարում է, որ երկիրը ամբողջությամբ անտերության է մատնված, կազմալուծված է բանակը, որը, ըստ էության, իր գործառույթը չի իրականացնում, և այս ֆոնին զենքի ազատ շրջանառության մասին խոսելը ավելորդ է։

«Թշնամին շվշվացնելով մուտք է գործում մեր սուվերեն տարածք և հոխորում է Երևան հասնելու մասին։ Ազգային արժեքները և հայրենատիրությունը բավականին ցածր մակարդակի վրա է։ Մարդկանց նյարդերը ծայրահեղ լարված են, բաժանարար գծերը և չարությունը առաջնային պլանում են, երբ որ նարկոմանիան երիտասարդության շրջանում վխտում է, երբ որ Հայաստանում սեռափոխվածի անվտանգության երաշխավորը, ով ոչ թե Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի, ոչ թե Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, այլ սեռափոխվածի անվտանգության երաշխավորը, ոչ բարով, Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Այս ամենին զուգահեռ խոսել զենքի ազատ վաճառքի մասին՝ չի կարել։ Հիշենք հայտնի խոսքը․ 1990-ականներին թուրքերն ասում էին՝ հայերի հետ կարող ենք չկռվել, զենք բաժանվի՝ իրենք իրար կուտեն։ Ես այս ամենը չեմ դիտարկում Հայաստանի Հանրապետության և հայ մարդու շահերից բխող գործընթաց»,-ասում է Գևորգ Գևորգյանը։

Քաղական գործիչը մտահոգ է՝ ասում գործող իշխանությունը մտածում է միայն իր աշխատավարձերի և պարգևավճարների մասին․ «Ինչի համար եք դուք եկել, եկել եք, որ ցույց տաք՝ ինչ զինատեսակ չկար, համազգեստը չկա, ելակը չկար։ Հա, ելակը բերեցիք առաջնային պլան։ Ի՞նչ արեցիք ու ինչի՞ համար եկաք իշխանություն։ Դուք ոչ միայն համակարգը քանդեցիք, այլ քանդեցիք ազգի բարոյահոգեբանական վիճակը։ Դու ասացիր, որ սեռափոխվածի անվտանգության երաշխավորն ես, դու դրանով բաժանեցիր հային հայի կերպարից, դու եկեղեցին ես քանդում։ Հարձակվեցիր եկեղեցու վրա և սեռափոխվածին բարձրացրիր։ Դու Սուրբ գրքում ասված կեղծ մարգարեներից ես։ Բացահայտ սաղմոսներ եք կարդում, բայց երկիրը տանում եք կործանման։ Երկիրը թմրաշրջանառության, պոռնկության օջախ եք սարքել ու զենքի ազատ շրջանառման մասին եք խոսում։ Ումի՞ց պաշտպանվեն զենքով․ թուրքից, որ դուք եք։ Հեմինգուեյն ասում էր՝ եթե ցանկանում եք ինձ սպանել, ապա ինձ թուրք անվանեք, և ես կմեռնեմ ամոթից։ Իսկ դու, երբ ամեն վայրկյան թուրքը խոշտանգում է քո ժողովրդին, տրորում է սուրբ հողդ և կյանքեր խլում, ասում ես, որ թուրք բառից վատ չես զգում, և դու, թուրք լինելով, ուզում ես զենք բաժանել հայերին, որ ի՞նչ անես, ոչնչացնե՞ս»,-եզրափակում է Գևորգ Գևորգյանը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն