Թուրքիայում վերահսկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ, 8 օջախներում հրդեհը դեռ չի հաջողվում հանգցնել
copy image url

Թուրքիայում վերահսկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ, 8 օջախներում հրդեհը դեռ չի հաջողվում հանգցնել

Արտաքին 3 տարի առաջ - 15:03 03-08-2021

Թուրքիայում շարունակվում են մի շարք նահանգներում բռնկված հրդեհների մարման աշխատանքները: Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս պահի դրությամբ վերահսկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ: Եվս 3 նահանգներում շարունակվում են հրդեհի 8 օջախներում հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Հրդեհների այն օջախներում, որոնք դեռ չեն մարվել, աշխատում են 16 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 45 հրշեջ ուղղաթիռ, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն:

Դեռևս հրդեհի օջախներ են պահպանվում Թուրքիայի Մուղլա, Անթալիա, Իսփարթա նահանգներում: Այս պահի դրությամբ հայտնի է, որ հրդեհների հետևանքով զոհվել է 8 մարդ:

Ամենից շատ դիտված