Վանաձորում կտեղադրվի ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս , աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:
«Այսօր, Վանաձոր համայնքի ավագանին, ի թիվս այլ կարևոր հարցերի, հաստատեց նաև ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի էսքիզ֊առաջարկը։
Արձանը տեղադրվելու է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով իրականացվող, Վ. Համբարձումյանի հրապարակի հիմնանորոգման և կից պուրակի կառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Այս տարի սեպտեմբերի 18-ին լրանում է մեծանուն գիտնականի 115-ամյակը»,- գրել է նա։