Ալիևն օգտվում է ուկրաինական պատերազմից՝ ՀՀ-ի և Իրանի դեմ իր նպատակներն առաջ մղելու համար. իրանցի փորձագետ
copy image url

Ալիևն օգտվում է ուկրաինական պատերազմից՝ ՀՀ-ի և Իրանի դեմ իր նպատակներն առաջ մղելու համար. իրանցի փորձագետ

Արտաքին 1 տարի առաջ - 21:00 25-04-2023
Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Համեդ Խոսրոշահին կարծում է, որ Ադրբեջանը ռուս-ուկրաինական պատերազմը օգտագործում է սեփական շահերի համար։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Խոսրոշահին նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտվում է կովկասյան տարածաշրջանում ներգրավված դերակատարների զբաղվածությունից՝ Իրանի և Հայաստանի դեմ սեփական նպատակներն առաջ տանելու համար: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ուկրաինական ռազմաճակատում Ռուսաստանի զբաղվածությունը Ալիևին թույլ տվեց ավելի վստահ առաջ տանել իր նպատակները։

Վերջինս միևնույն ժամանակ շեշտել է, որ Ադրբեջանն իր վերջին արկածախնդրություններն իրականացրել է Իսրայելի ռեժիմի աջակցությամբ։ Նրա խոսքով՝ իրանական կողմը վերջին արկածախնդրություններից հետո Ալիևին զգուշացրել է հետևել բարիդրացիության սկզբունքին։

Փորձագետը նաև զգուշացրել է, որ Իրանն իր զինված ուժերով և սպառազինությամբ թույլ չի տա, որ երրորդ երկրների հետ ունեցած աշխարհաքաղաքական սահմանները փոփոխվեն՝ թեկուզ նվազագույն չափով։

Ամենից շատ դիտված