Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել. մեկ այլ մեքենա էլ ջերմահարվել է. shamshyan.com
copy image url

Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել. մեկ այլ մեքենա էլ ջերմահարվել է. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:07 01-02-2024
Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Կամակատար մատուռի հարևանությամբ ավտովերանորոգման կետում ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիրի խճուղու թիվ 10 հասցեում գտնվող Ռազմիկ Մաթևոսյանին պատկանող ավտոտեխսպասարկման կետում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Այրվել է շինության պլաստմասսե առաստաղը և ներսում կայանված Mercedes Vito մակնիշի միկրոավտոբուսի շարժիչի և առջևի հատվածը և ջերմահարվել է այնտեղ գտնվող մեկ այլ ավտոմեքենա:

Պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: