Իսպանացի պատգամավորը երկրի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
copy image url

Իսպանացի պատգամավորը երկրի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Արտաքին 1 տարի առաջ - 20:00 24-04-2023
Իսպանայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն երկրի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Պատգամավորն ընդգծել է, որ Իսպանիան պետք է օրինակ վերցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչացած մյուս երկրներից։ «Հայոց ցեղասպանության տարելիցին իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Կոչ եմ անում Իսպանիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա։

Ինյարիտուն նկատել է, որ երկրի տարբեր շրջաններ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծեր են ընդունել։ Նրա խոսքով՝ արդեն ժամանակն է, որ Իսպանիան պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Պատգամավորը նաև հավելել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի անհրաժեշտ է դառնում Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության պայմաններում։

Ամենից շատ դիտված