Ծանրամարտ. Դավիթ Հովհաննիսյանը՝ չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
copy image url

Ծանրամարտ. Դավիթ Հովհաննիսյանը՝ չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Սպորտ 1 տարի առաջ - 22:10 21-04-2023
Հայաստանի ծանրամարտի հավաքականը փայլուն մրցելույթներ է ունենում Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

96 կգ քաշային կարգում հայ մարզիկները անգերազանցելի են դարձել մրցակիցների համար:

Դավիթ Հովհաննիսյանը դարձել է չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն:

Դավիթը Եվրոպայի իր 2-րդ չեմպիոնությանն արժանացել է երկամարտի 377 կգ արդյունքով: Հովհաննիսյանը նվաճել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալները:

Արան երկամարտում գրացեց 364 կգ արդյունք (165+199):