Մեր բանակը հայկական չի եղել. Խաչատուր Սուքիասյան
copy image url

Մեր բանակը հայկական չի եղել. Խաչատուր Սուքիասյան

Ներքին 1 տարի առաջ - 17:53 21-04-2023
«Բանակը դառնում է հայկական, մեր բանակը հայկական չի եղել, բոլորդ լավ գիտեք, որ բոլորը նստած՝ հեռախոսներով, SMS-ներով տեղեկություններ են հայտնել այլ երկրներին»,- այսօր ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի 2022թ կատարողականի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Պատգամավորը նախկին իշխանություններին մեղադրեց դրանում՝ հայտարարելով, որ այսօրվա իշխանությունը կառուցելով գնում է առաջ:

Այնուհետև Սուքիասյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին՝ ասելով. «2-րդ և 3-րդ նախագահները լավ ադրբեջանարեն էին խոսում Ադրբեջանի նախագահի հետ, ժպտում էին, մի հատ կարո՞ղ եմ իմանալ՝ էդ ի՞նչ էին խոսում: Էդ ի՞նչ ձև է, մի հատ էլ երկրի վարչապետին ասում է՝ «էդ ի՞նչ էիք բանակցում»: Ես էլ ասում եմ՝ որ ադրբեջաներեն իրա հետ խոսում էին, հիմա թող ասեն՝ ինչ են խոսել իր հետ ադրբեջաներեն 2-րդ և 3-րդ նախագահները: Երկուսն էլ ադրբեջաներեն էին խոսում, հիմա ես էդ հարցն եմ տալիս տիկին Խամոյանին»:

Անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ Սուքիասյանը հարցրեց, թե ինչու 1991 թվականից միջազգային հանրությունը Ղարաբաղը չճանաչեց որպես անկախ պետություն կամ որպես Հայաստանի մաս: «Թողել էին այլ երկրների քմահաճույքին: Այո, Սեյրան Օհանյանը, ես կարծում եմ՝ չի ստի, 90-ականներին էլ է մեր հաղթանակը պայմանավորված եղել այլ երկրների հետ, հիմիկվա պարտությունն էլ այլ երկրների հետ պայմանավորված է եղել, սա բոլորս գիտակցում ենք»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Շարունակելով քննադատել ընդդիմությանը՝ Խաչատուր Սուքիասյանը «Հայաստան» խմբակցությանը հորդորեց կոնկրետ ծրագրեր ներկայացնել, օրինակ ծնելիության խթանման համար․ «Եկեք մի հատ ծրագիր գրեք, ես էլ կոչ կանեմ, որ բոլոր հարուստ մարդիկ ֆինանսավորեն, ինչքան մարդ կա, կմասնակցենք: Ես ձեզ եմ ասում՝ որպես կուսակցություն: Շատ ժամանակ որ ես նստած եմ լինում այստեղ, տեսնում եմ՝ կեղծ ելույթ է, ես շուռ եմ գալիս, իմ ընկերոջն ասում եմ՝ բայց մեղք չե՞ն մեր մնացած պատգամավորները, որ այսպիսի կեղծ ելույթ են լսում, գոնե այս մարդկանց մի քիչ ավելի վճարենք»։