Մեր շատ պաշտոնյաներ անպատասխանատու են․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին այս մասին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Պատգամավորը ներկայացրեց ինստիտուցիոնալ խնդրի նախատիպ․ «Ես մի օրինակ եմ ուզում բերել․ վերջերս մանկական մի հիվանդանոցում բոլորը առանց դիմակի էին։ Ամբողջ աշխարհում Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ասում է, երբ որ սուր վարակիչ հիվանդությունների տոկոսի բարձրացման դեպքում պետք է առողջապահական բոլոր հիմնարկներում լինեն դիմակով, ՀՀ-ում հատուկ ասում են՝ չէ, անդիմակ ենք լինելու, որ շատ երեխա վարակվի։ Նկատի ունեմ այդ ինստիտուցիոնալության պակասը կա, դա ոնց որ լինի այն դեպքը, երբ փողոցում լույսը պետք է միացվի, ասում էին՝ չէ՛, թո՛ղ Վալոդը գնա միացնի, բայց կա հատուկ մեքենա, որ տեսնում է մութն ընկնում է, հատուկ միանում է։ Հիմա եթե ՀՀ-ում սուր վարակները շատացել են, պետք է գիտակցեն բժշկական ձեռնարկություններն էլ, կառավարողներն էլ, նախարարությունն էլ, գերատեսչություններն էլ, որ պետք է այդ պահից դիմակով լինեն»։
Մանրամասները՝ տեսանյութում