Բավականին հավակնոտ ծրագիր եմ ներկայացրել. Թատերականի ռեկտորը ամեն ինչ սկսելու է զրոյից
copy image url

Բավականին հավակնոտ ծրագիր եմ ներկայացրել. Թատերականի ռեկտորը ամեն ինչ սկսելու է զրոյից

Ներքին 1 տարի առաջ - 16:20 21-04-2023
Երեկ՝ ապրիլի 20ին, ԵԹԿՊԻ-ի Խորհուրդն ընտրել է ռեկտոր։ Այդ պաշտոնում ձայների մեծամասնությամբ ընտրվել է Սառա Նալբանդյանը։

Oragir.news-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ թե ինչպե՞ ս է պատկերացնում ինստիտուտի ապագան, ի՞նչ ծրագրեր է իրականացնելու որպես ռեկտոր՝ պատասխանեց.

«Նախ նշեմ, որ ես երբևէ ռեկտորի ժպ չեմ եղել, եղել եմ պրոռեկտոր, մինչև այս տարի սեպտեմբերը, սեպտեմբերից բուհում առհասարակ չեմ աշխատել, և մի կողմից՝ երևի թե դա շատ լավ է, որովհետև ամեն ինչ զրոյից ենք սկսում։ Շատերն ասում են, որ բավականին հավակնոտ ծրագիր եմ ներկայացրել, ես չեմ վախենում այդ հավակնոտ ծրագրից, ու բոլոր ուղղություններով փորձելու եմ բարեփոխում կատարել. Դա ավելի շուտ ներառում է տնտեսական ձև, քանի որ մեր կանոնադրության մեզ թույլ է տալիս զբաղվել ձեռնարկատիրությամբ, ապա փորձելու եմ ներդնել փաքրիկ ծրագրեր՝ որոնք բնականաբար կապ են ունենալու թատրոնի և կինոյի հետ և որոնցով հնարավոր կլինի ապահովել բուհի մասնակի, շատ համեստ ինքնաֆինանսավորումը։ Առաջին քայլերիցս մեկն այն կլինի, որ կսկսենք կենսագրությունների, ստեղծագործական ինքնաներկայացումների ՝ այն, ինչ կոչվում է վիդեովինետկա, հավաքագրում ենք կազմակերպելու, այսինքն մենք ինքներս ենք ֆոտոսեսիաներ ու վիդեոներ անելու, այնուհետև կազմելու եմ աշխատանքային խմբեր, որոնց հանձնարարելու եմ տարբեր ծրագրերի մանրակրկիտ պլանավորումը»։

Նալբանդյանի խոսքով՝ սկզբնական շրջանում փոքր քայլերով են առաջ գնալու, այսինք այն, ինչը ռեսուրս չի պահանջում, այն, ինչ չի պահանջում նույնիսկ օրենսդրական փոփոխություն, դա անելու են անմիջապես, իսկ մյուս բաներին պատրաստվելու են երկար.

«Կոնկրետ՝ կրթական ծրագրերն ենք ուզում ուսումնասիրել, և դասավանդման մեթոդները։ Սա մեծ ռեսուրսներ է պահանջելու, այդ թվում նաև մարդկային, և այստեղ մենք պետք է կարողանանք ճիշտ համագործակցել միջազգային կառույցների, նաև արտասահմանյան բուհերի հետ, որպեսզի ադապտացման մասին սկսենք մտածել։ Ես միշտ շեշտում եմ, որ խոսքը գնում է ոչ թե փոխառման մասին, այլ շատ լուրջ, դանդաղ մտացված և ապրոբացիա անող ծրագրերի մասին։ Եվ ամենաառաջնային խնդիրը, որ պետք է օր առաջ լուծվի, դա մասնագիտական գրականության թարգմանությունների պատվիրումն է»։

Հարցին՝ թե արդյո՞ք ԿԳՄՍ-ն կհաստատի իր թեկնածությունը՝ պատասխանեց.
«Մեկ շաբաթվա ընթացքում կհաստատի ԿԳՄՍ-ն , ես չեմ կարծում, որ խնդիր կունենամ ԿԳՄՍ-ի հետ, և առհասարակ, ես արդեն հայտարարել եմ, ու մեկ անգամ հանդիպում էի կազմակերպել ուսանողության, դասախոսների և վարչական կազմի հետ, ու ասել, որ պետք է աշխատել բոլորի հետ՝ ի նպաստ բուհի, և ես իրոք շատ-շատ պատրաստ եմ, բաց եմ աշխատելու բոլորի հոտ, ովքեր գոնե մեկ լուման՝ իրենց ստեղծագործական, կամ որևէ այլ բանով՝ կնպաստեն բուհին, ես մեծագույն պատրաստակամությամբ պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ՝ այդ թվում նաև ԿԳՄՍ-ի»։

Ամենից շատ դիտված