«Տեղում այս պահի ամենինչ նորմալ է, երկուշաբթի է, դպրոցը՝ դպրոց, մանկապարտեզը՝ մանկապարտեզ, համայնքապետարանը իր աշխատանքին է, հիվանդանոցը՝ իր գործին»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասացին Տեղի համայնքապետարանից՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է այս պահին գյուղում, կրակոցներ կան արդյոք։
Համայնքապետարանի աշխատակից Արշալույս Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գործերը նորմալ ընթանում են։ Գյուղատնտեսական աշխատանքներն էլ իրենց հերթին են ընթանում։ Այս պահին սահմանին լարվածություն չկա, ամեն բան նորմալ է»,-ասաց համայնքապետարանի աշխատակիցը։
Հարցին՝ հակառակորդը հետ գնացե՞լ է զբաղեցրած դիրքերից, թե՞ դեռ շարունակում է մնալ գյուղացիների մշակովի հողատարածքներում, աշխատակիցն ասաց. «Ես դա չեմ կարող ասել, քանի որ այդ ինֆորմացիային չեմ տիրապետում»։
Կապանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն էլ մեզ փոխանցեց, որ այս պահին իրավիճակը կայուն է, վերջին օրերին էլ ամեն բան նորմալ է եղել։
«Մեզ մոտ ոչ մի դեպք չի գրանցվել, ամեն բան իր բնականոն հունով ընթանում է»,- ասաց Հարությունյանը