«Հայփոստը» CV-ով բանվոր է փնտրում. նիկոլական Հայաստանի ուրախ կողմերը
copy image url

«Հայփոստը» CV-ով բանվոր է փնտրում. նիկոլական Հայաստանի ուրախ կողմերը

Ներքին 2 տարի առաջ - 21:29 14-04-2023
«Հայփոստը» հայտարարություն է տեղադրել իր պաշտոնական էջում, որ փնտրում է բանվոր։ Իհարկե, նորմալ է հայտարարությամբ բանվոր կամ այլ մասնագետ փնտրելը, բայց նորմալ չէ, երբ բանվոր աշխատելու համար ինքնակենսագրական տվյալներ են պահանջվում։

Հետաքրքրիր է, «Հայփոստում» բանվոր աշխատելու համար արդյո՞ք պետք են բարձրագույն կրթություն կամ օտար լեզուների իմացություն, կամ առհասարկ ի՞նչ է պետք բանվոր աշխատելու համար։

Այս հարցերի պատասխաններն ստանալու համար կապվեցինք «Հայփոստի» PR պատասխանատու Նաիրա Նազարյանի հետ, ով Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ չի կարող պատասխանել հարցին. «Ես Ձեզ մեյլ կտրամադրեմ, կուղարկեք հարցը գրավոր կերպով «Հայփոտ»-ի մամուլի խոսնակին։ Այսօր ուրբաթ է, աշխատանքային ժամն ավարտված է, երկուշաբթի կպատասխանի»։

Ամենից շատ դիտված