Պենտագոնը սահմանափակել է համացանց արտահոսած փաստաթղերի հասանելիությունը
copy image url

Պենտագոնը սահմանափակել է համացանց արտահոսած փաստաթղերի հասանելիությունը

Արտաքին 2 տարի առաջ - 22:30 13-04-2023
Պենտագոնը սահմանափակել է իրեն պատկանող և համացանց արտահոսած փաստաթղթերի և գաղտնի տեղեկությունների հասանելիությունը՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը և դաշնակիցներին պաշտպանելու համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

Վերջինս շեշտել է՝ Պենտագոնը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկել գաղտնի տեղեկատվության հասանելիությունն էլ ավելի սահմանափակելու համար:

«Մենք քննարկում ենք ազգային անվտանգության համար դժվարությունները, կարող եմ ավելացնել, որ նվազեցնելու համար այդ փաստաթղթերի հրապարակման ազդեցությունը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, ինչպես նաև մեր դաշնակիցների ու գործընկերների վրա, մենք շատ լուրջ ենք վերաբերում այս հարցին, հետաքննությունը շարունակվում է, պաշտպանության նախարարությունը միջոցներ է ձեռնարկել այդ փաստաթղթերը սահմանափակելու համար»,- հայտարարել է նա։

Ամերիկացի պաշտոնյան հրաժարվել է հաստատել համացանցում հրապարակված նյութերի իսկությունը՝ նշելով, որ դեռ պատրաստ չէ խոսել այն մասին, թե ինչպես և ինչու է կազմակերպվել արտահոսքը։

Պենտագոնը հետաքննում է սոցցանցում ուկրաինական զորքերի վիճակը նկարագրող նյութերի արտահոսքը և դրանք ուժեղացնելու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծրագրերը։ The New York Times-ը հայտնել է, որ փաստաթղթերը տարածվում են ռուսական կառավարամետ տելեգրամյան ալիքներով: Ենթադրվում է, որ ավելի քան 100 փաստաթուղթ կարող է հայտնվել համացանցում, իսկ պատճառված վնասը զգալի է։

Պենտագոնից ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը հայտնել են, որ ուսումնասիրում են արտահոսքի մասին տեղեկատվությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը , պատասխանելով արտահոսքի մասին հարցին, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կասկածներ չունի, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ուղղակի կամ անուղղակիորեն ներգրավված են հակամարտության մեջ։