Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք․ Անահիտ Ավանեսյան
copy image url

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք․ Անահիտ Ավանեսյան

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 13:42 13-04-2023
Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ ունենք որոշակի դրական տեղաշարժ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երեկ կայունացում ենք ունեցել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը շատ լավ է և հուսով ենք` ապաքինումը դրական ընթացքով պետք է լինի»,- ասաց նա։
Ավանեսյանը նշեց, որ վիրավորում ստացած մյուս 5 զինծառայողների մոտ ևս որոշակի դրական տեղաշարժ կա։

«Այցելել եմ նրանց, շուտափույթ ապաքինում են նրանց մաղթել և հետաքրքրվել եմ նրանց առողջական վիճակի մասին»,- հավելեց նախարարը։

Նախարարը փոխանցեց նաև, որ զինվորական կացարանի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած և բուժում ստացող զինվորների վիճակը ևս բավարար է, նրանք երկարատև բուժման ընթացքի մեջ են։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ քովիդի չարաշահումների գործով իրեն հարցաքննե՞լ են, թե՞ ոչ, Ավանեսյանը բացասական պատասխան տվեց։

Ամենից շատ դիտված