ՀՀ տարածքում հայտնված երկու ադրբեջանցիներից մեկը չի ցանկանում վերադառնալ․ Նիկոլ Փաշինյան

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 17:55 12-04-2023
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ տարածքում հայտնաբերված ու ձերբակալված ադրբեջանցի զինծառայողների դեպքին ու այն հարցին՝ կա արդյոք գործընթաց նրանց Ադրբեջանում պահվող գերիների հետ փոխանակելու ուղղությամբ։

«Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը իր ծառայակցի հետ ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների ու նվաստացումների ենթարկվելու պատճառով։ Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։ Միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորություններով, եթե անձը չի ցանանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարղ նրան վերադարձնել։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկորրդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած, սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»,- ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև այն հարցին՝ ինչպես են ադրբեջանցի զինվորները անարգել հատել սահմանը ու հայտնվել հայկական կողմում։

«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մարտին տեղի ունեցած մի դեպք, երբ ՀՀ ԶՈՒ զինծառայողը մոլորվել էր ու մեկ ամբողջ օր նրա գտնվելու վայրը անհայտ էր, ապա 24 ժամ անց վերադարձավ։ Երբ դիտարկում ենք նրա մոլորվելու վայրը, պարզվել է, որ նա շատ երկար կիլոմետրեր է կտրել ու ադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով եկել վերադարձել է Հայաստան։ Ըստ ամենայնի, նա հետախուզական առանձնահատուկ հմտություննե է ունեցել։ Նկատի ունեմ՝ տեղանքի առանձնահատկություններից ու կտրտվածություններից ելնելով՝ կարող է այդպիսի դեպք լինել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
15:30 38 երթուղու դանակահարված վարորդի առողջական վիճակն այժմ նորմալ է
16:30 4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր
21:08 Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
14:10 Ուսանողներին և աշակերտներին արգելե՞լ են մասնակցել ջահերով երթին․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը 
22:14 Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի
17:01 Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը. Դեմոյան
21:54 Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը
12:55 Արգենտինայում կապիբարաները կանաչել են ջրիմուռների զանգվածային աճի պատճառով. BA Times