Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները
ավիացիայի ոլորտում համագործակցության հուշագրեր են ստորագրել։
Ինչպես փոխանցում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը։
Պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև ամենաբարձր մակարդակով ստորագրվել են երկկողմ հուշագրեր և համաձայնագրեր՝ օդաչուների պատրաստման ենթակառուցվածքի և ինքնաթիռների վերանորոգման ու տեխնիկական սպասարկման կենտրոնների օգտագործման վերաբերյալ։
Մոհամմադի-Բախշը նաև հայտնել է, որ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիան) այս ոլորտում ճանաչել է իրանական ստանդարտները։ Նրա խոսքով՝ ապագայում հնարավոր կլինի ինքնաթիռների վերանորոգման համար երկու երկրների կողմից արտադրված ցանկացած պահեստամաս համատեղ օգտագործել։