Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր
copy image url

Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր

Ներքին 2 տարի առաջ - 18:10 11-04-2023
Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերություններին են անդրադարձել ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, խմբակցության անդամներ Միքայել Թումասյանն ու Շիրակ Թորոսյանը՝ ապրիլի 11-ին հյուրընկալելով ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին:

Հանդիպմանը մեծապես կարեւորվել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Այս համատեքստում կողմերը երկկողմ փոխգործակցության շարունակականության ապահովման պատրաստակամություն են հայտնել: Անդրադարձ է եղել մի շարք ոլորտներում կապերի խթանման անհրաժեշտությանը, մասնավորապես գիտակրթական, մշակութային եւ տնտեսական համագործակցության իրատեսական հնարավորություններին:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի