Ռուբինյանն ու Ռուդենկոն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
copy image url

Ռուբինյանն ու Ռուդենկոն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Ներքին 3 տարի առաջ - 19:50 14-02-2022
Փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Յու Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռ. Կ. Ռուբինյանի հետ։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել հայկական և թուրքական կողմերի միջև մոսկովյան պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև այս տարվա փետրվարի 24-ին Վիեննայում երկու հատուկ ներկայացուցիչների հերթական շփման հետ կապված հետագա քայլերի շուրջ։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հետագայում էլ աջակցելու Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և կայուն զարգացման։

Ձեզ գուցե հետաքրքրի