Հայագիտությունը կրկին արհամարհվում է. Նիկոլ Փաշինյանը դեմ է հումանիտար առարկաներին
copy image url

Հայագիտությունը կրկին արհամարհվում է. Նիկոլ Փաշինյանը դեմ է հումանիտար առարկաներին

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 14:17 11-04-2023
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակել, որով նախատեսվում է որոշակի մասնագիտությունների գծով սկսած 23-24 ուսումնական տարվանից ընդունված ուսանողների կրթաթոշակները բարձրացնել 5000-ից 70.000 դրամ, այն պարագայում, եթե Կառավարությունը ընդունի այս որոշումը։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով ծրագրի մասին, ասաց, որ դա կարելի է դրական քայլ գնահատել, բայց այն իր մեջ ունի որոշակի թերություններ։

«Սա կարելի է որպես դրական քայլ գնահատել։ Բայց միևնույն ժամանակ կարելի է ասել, որ դա կիսատ, ոչ լիարժեք քայլ է, որովհետև Կառավարության ներկայացրած բազմաթիվ օրինագծեր բերում են նրան, որ պետք է կրթաթոշակների տրամադրման կարգը Հայաստանում փոխել, ոչ թե հին ժամանակներից եկած իներցիայով առաջնորդվել»։

Մխիթարյանի խոսքով՝ այս որոշման նախագիծը Խորհրդային Միության ժամանակաշրջանի մտածողությամբ է պայմանավորված, բայց այն ժամանակվա որոշման մեջ բացեր չեն եղել և Միությունը կարողացել է հսկել ուսանողների հետագիծը։

«Այս որոշման նախագիծը ըստ էության Խորհրդային Միության ժամանակվա մտածողությամբ պայմանավորված որոշում է, որովհետև Խորհրդային միությունը, որը ուներ պլանային տնտեսություն, կարողանում էր պլանավորել ոչ միայն իր աշխատակիցներին, այլ նաև համապատասխան մասնագետների քանակը որոշակի ուղղություններով և հնարավորություն էր տալիս այդ մասնագետներին՝ պատրաստվելու համալսարաններում, այնուհետև պետական ձեռնարկություններում առաջարկում և պարտադրում, որ նրանք աշխատեն և որոշակի դրական փոփոխություն բերեն տնտեսության մեջ, հասարակության համար։

Հիմա ստացվում է այնպես, որ մեզ մոտ պետությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ՝ չհասկանալով, որ այն մարդիկ, որոնք, որ կրթաթոշակների համար կգնան՝ նման մասնագիտությունները սովորելու, այնուհետև որևէ հնարավորություն չկա հսկելու կամ վերահսկելու այդ մարդկանց հետագիծը և նրանք կարող են ուսման ընթացքում ոլորտը լքել, Հայաստանը լքել, ինչպես նաև ավարտելուց հետո, որևէ պարտավորություն չկրելով, նրանք կարող են փոխել մասնագիտությունը և զբաղվել այն գործով, որը իրենց համար ավելի ձեռնտու կլինի»,- ասաց Մխիթարյանը։

Հարցին, թե իսկ ինչ եք կարծում՝ այստեղ հավասարության սկզբունքը չի խախտվում կոնկրետ մասնագիտությունների ընտրությամբ, ինչու են ներառված կոնկրետ մասնագիտություններ՝ Մխիթարյանը պատասխանեց.

«Այո, այդպիսի հարցեր առաջանում են, որովհետև արդարության կամ հավասարության սկզբունքն է խախատվում, այնտեղ մասնագիտություններ կան, որ եթե դու ընտրում ես օրինակ ֆիզիկան, գնում ես մանկավարժական բուհ՝ ստանալու ես 70.000 կրթաթոշակ, իսկ եթե նույն մասնագիտությամբ դու սովորում ես ԵՊՀ-ում՝ ստանում ես 5000 դրամ կրթաթոշակ և դա ոչ մի բան չի ստանում այդ մարդու համար, ով կարող է ԵՊՀ-ն ավարտել և այնուհետև նույն տեղում աշխատել»,- նկատեց փորձագետը։

Մխիթարյանն ընդգծեց, որ ցանկացած որոշում պետք է լինի տրամաբանված և սկզբունքներ չպետք է խախտվեն։ «Այստեղ հավասարության սկզբունքը իսկապես խախատվում է և դրա համար եմ ասում, որ որոշումներ կայացնելիս պետք է մի քիչ շրջահայաց լինել և կայացնել այնպիսի որոշում, որ գոնե տարբերակված մոտեցում ցուցաբերվի մասնագիտություններին և հավասարության կամ արդարության սկզբունքը չխախտվի»,- ասաց նա։

Մխիթարյանը արդարացված է համարում այդ ցանկում ագրարային և մանկավարժական ուղղությունների ներառումը՝ հիմնավորելով նրանով, որ նախորդ տարիներին այդ ֆակուլտետներում գրեթե դիմորդներ չեն եղել։

«Այդ մասնագիտություններով շատ քիչ թվով դիմորդներ ենք ունենում, իսկ որոշ մասնագիտությունների գծով չենք ունենում։ Օրինակ՝ Ագրարային համալսարանի շուրջ 1000 պետական պատվերով տեղերից անցած տարի անվճար տեղեր զբաղեցվեցին ընդամենը հինգ տոկոսը։ Չգիտեմ՝ այս որոշումը որքանով կազդի մեր շրջանավարտների տրամադրության վրա, արդյոք նրանք կուզենան այս կրթաթոշակի համար գնալ և ընդունվել այդ մասնագիտություններով, առավել ևս ավարտելուց հետո, քանի որ այդ ոլորտը ամբողջությամբ պետության հսկողությունից դուրս է, գործատուները կնայեն այն գիտելիքներին, որ մարդիկ ձեռք են բերում Ագրարային համալսարանում, թե էլի կմնանք այն ձևով ինչպես հիմա է․ ծանոթին վերցնել աշխատանքի, հավատարիմ մարդու վերցնել, ոչ թե այդտեղ ավարտածին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
15:30 38 երթուղու դանակահարված վարորդի առողջական վիճակն այժմ նորմալ է
16:30 4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր
21:08 Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
14:10 Ուսանողներին և աշակերտներին արգելե՞լ են մասնակցել ջահերով երթին․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը 
22:14 Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի
17:01 Զգոն լինենք ու թույլ չտանք հերթական «թավշյա» այլասերվածությունը. Դեմոյան
21:54 Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը
12:55 Արգենտինայում կապիբարաները կանաչել են ջրիմուռների զանգվածային աճի պատճառով. BA Times