Հայաստանի հետ յուրաքանչյուր քայլ Թուրքիան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ. Չավուշօղլու
copy image url

Հայաստանի հետ յուրաքանչյուր քայլ Թուրքիան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ. Չավուշօղլու

Արտաքին 2 տարի առաջ - 21:30 10-04-2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանում և Թուրքիայում դեսպանատների բացումից, սակայն երկու երկրներն աշխատում են ցամաքային անցակետերը բացելու ուղղությամբ։ Այս մասին Չավուշօղլուն ասել է թուրաքական A Haber հեռուստաընկերությանը տված հարացազրույցում։

Չավուշօղլուն հայտնել է, որ դեսպանատների բացումը կարող է մոտ ապագայում տեղի չունենալ, քանի որ դրա համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել։

Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո հայ-թուրքական սահմանը որոշ ժամանակով բացվեց՝ Հայաստանից Թուրքիա հումանիտար օգնություն տեղափոխելու համար։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ ցամաքային անցակետերը բացելու համար քաղաքական նախապայմանների հետ միասին պետք է պատրաստել ճանապարհները, վերականգնել կամուրջը։

«Մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, իրականացվում են բեռնային փոխադրումներ, մեկնարկել է փոխադարձ ավիահաղորդակցությունը, մեր տարածքով հայ ավիափոխադրողները կարող են թռչել երրորդ երկրներ։ Սակայն որպեսզի բացվեն ցամաքային անցակետերը, քաղաքական նախապայմանների հետ միասին պետք է պատրաստել ճանապարհները, վերականգնել կամուրջը։ Գիտեք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կա պատմական Մետաքսի ճանապարհի կամուրջը (Անիի կամուրջ-խմբ), որի վերանորոգման համար երկկողմ համաձայնության ենք հասել»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը հերթական անգամ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան Հայաստանի հետ յուրաքանչյուր քայլ համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։

Ձեզ գուցե հետաքրքրի