Լավրովը կասկածի տակ է դրել Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի նպատակահարմարությունը
copy image url

Լավրովը կասկածի տակ է դրել Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի նպատակահարմարությունը

Արտաքին 2 տարի առաջ - 16:30 07-04-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի ռուսական մասն առհասարակ չի իրականացվում, և Մոսկվան կմտածի, թե արդյո՞ք իրեն առհասարակ հարկավոր է այդ համաձայնագիրը։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այս փաթեթի ռուսական մասը, որը նախատեսված է ՄԱԿ-ի և մեր երկրի միջև հատուկ հուշագրով, ընդհանրապես չի իրականացվում։ Ռուսական ապրանքների ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման, տրանսպորտի, ապահովագրության, արտահանման խոչընդոտները մնում են և նույնիսկ ավելի կոշտանում»,- հայտարարել է Լավրովը։

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ այս խնդիրների պատճառով Ռուսաստանն առաջարկել է գործարքը երկարաձգել ընդամենը 60 օրով։ Նրա խոսքով՝ եթե «եթե ռուսական պարարտանյութերի և հացահատիկի արտահանման խոչընդոտները վերացնելու հարցում հետագա առաջընթաց չլինի, ապա Մոսկվան կմտածի համաձայնագրի շարունակման նպատակահարմարության մասին։ Լավրովը շեշտել է, որ եթե Արևմուտքը ցանկություն չունենա ազնվորեն մոտենալ ռուսական պայմանների կատարմանը, ապա Մոսկվան կաշխատի արտահանման ուղղությամբ՝ հացահատիկի գործարքի շրջանակներից դուրս։

Վերջինս կրկին ասել է, որ ուկրաինական հացահատիկը շրջանցում է Աֆրիկայի աղքատ երկրներին և հասնում եվրոական շուկաներ։

«Նրանք արդեն ստեղծել են համապատասխան լոգիստիկա, որն աշխատում է։ Եվ մենք աշխատելու ենք, եթե պետք լինի, նույնիսկ այս նախաձեռնության շրջանակներից դուրս։ Մենք հնարավորություն ունենք դա անել Թուրքիայի, Կատարի հետ։Նախագահները քննարկել են համապատասխան ծրագրերը»,- ասել է»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ 2022 թվականի հուլիսին Ստամբուլում չորս ամիս ժամկետով համաձայնագիր ստորագրվեց, որի շրջանակներում հացահատիկ է արտահանվում ուկրաինական երեք նավահանգիստներից։ Համաձայնագիրը ևս չորս ամսով երկարաձգվել է 2022 թվականի նոյեմբերին, իսկ այս տարվա մարտին, երբ հերթական անգամ լրանում էր դրա ժամկետը, այն երկարաձգվեց 60 օր ժամկետով։




Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ