Ուղիղ եթեր
Վերածննդի ժամանակաշրջանն ու դիահերձումը
copy image url

Վերածննդի ժամանակաշրջանն ու դիահերձումը

Մշակույթ 2 տարի առաջ - 21:39 06-04-2023
Պատմության ընթացքում մարդու անատոմիա սովորելու համար դիակներն օգտագործվել են ոչ միայն գիտնականների, այլև արվեստագետների կողմից:

Իրականում այդ մեթոդը կիրառվել է դեռևս հին ժամանակաշրջանում, սակայն ավելի հայտնի երևույթ է դարձել Վերածննդի ժամանակ:

Վերածնունդի ժամանակաշրջանը կարելի է բնութագրել որպես դասական դարաշրջանի գաղափարների և ձեռքբերումների վերածնունդ: Նկարիչները հավանում էին Հին Հունաստանի և Հռոմի արվեստի ոճերը, ճարտարապետները ոգեշնչվում էին դասական շինարարական մեթոդներով և ոճերով, իսկ գիտական մասը ամրապնդում էին հին գրությունների ուսումնասիրությամբ։ Ոգեշնչված դասական ժամանակաշրջանի մեծ նկարիչներից՝ Վերածննդի դարաշրջանի նկարիչները ձգտել են ստեղծել հնարավորինս ճշգրիտ նկարներ։ Իհարկե, այս ճշգրտության մեջ համոզվելու լավագույն միջոցը իրական մարդու մարմինը հետազոտելն էր:
Հին հույների և հռոմեացիների ժամանակներից ի վեր առաջին օրինական դիահերձումն իրականացվել է Բոլոնիայում 14-րդ դարում Մոնդինո դե Լիուզիի կողմից:Այս շրջանի շատ արվեստագետներ մանրամասն ուսումնասիրում էին կենդանի մարդու մարմինը, բայց եղան նրանք, ովքեր մի քայլ առաջ ընկան իրենց ուսումնասիրություններում և ճշգրտումներում։ Հենց այս ցանկությունն է հանգեցրել բազմաթիվ արվեստագետների և դիահերձողների միջև փոխշահավետ հարաբերությունների ձևավորմանը։ Դիահերձող բժիշկները դիակների վրա բացատրում էին մարդու անատոմիան արվեստագետներին, իսկ վերջիններս դրա հիման վրա կազմում էին ճիշտ անատոմիական գծագրեր։ Ամենահայտնի նման համագործակցությունը եղել է նկարիչ Տիտիանի և բժիշկ Անդրեաս Վեսալիասի միջև։



Բայց սա դեռ ամենը չէր։ Արվեստագետներ եղան, որ որոշեցին անձամբ իրականացնել դիակների ուսումնասիրությունը։ Այդ արվեստագետները երկուսն էին՝ Լեոնարդո դա Վինչի և Միքելանջելո:
Նրանք Ֆլորենցիայի գեղարվեստական վերածննդի նշանավոր անդամներն էին, և չնայած կարճ մրցակցության, ընդհանուր առմամբ լավ հարաբերությունների մեջ էին: Դա Վինչին արդեն կայացած նկարիչ էր, երբ Միքելանջելոն հայտնվեց ասպարեզում։ Սկզբում ընդհարվեցին, երբ երկուսին էլ հանձնարարվեց նկարել Ֆլորենցիայի Պալացցո Վեկիոյում:

Նրանց գեղարվեստական տեխնիկան շատ տարբեր էր՝ դա Վինչին իր նկարներում խաղում էր լույս ու ստվերի հետ, իսկ Միքելանջելոն, ընդհակառակը, վառ գույներ ու սուր գծեր է օգտագործում իր նկարներում: Բայց երկուսը համաձայնվեցին մի բանում. մեծ արվեստ ստեղծելու համար կարևոր էր հասկանալ մարդու մարմինը:
Որոշ աղբյուրների համաձայն, դա Վինչին 1510-1511-ին Պավիայի համալսարանում դիակների 20 զննում է իրականացրել՝ անատոմիայի պրոֆեսոր Մարկանտոնիո դելլա Տորեի հետ։ Նրա անատոմիայի արվեստը հիմք է հանդիսացել բժշկության զարգացման համար 500 տարի շարունակ, իսկ Միքելանջելոյի շերտազատել է մաշկը՝ հասկանալու համար, թե ինչպես են աշխատում մկանները: Բայց այս արվեստագետները ստիպված էին տանջվել՝ դիակներ ձեռք բերելու համար, ինչպես շատ գերեզմանային ավազակներ: Միքելանջելոն իր արվեստի գործերը փոխանակում էր դիակների հետ: Իսկ դա Վինչին հիվանդանոցների մոտ օրերով սպասում էր, որ մարդիկ մահանան, որպեսզի կարողանա հերձել նրանց:

Միքելանջելոն փորձեց անատոմիական գիտելիքներ ձեռք բերել մերկ մոդելների ուսումնասիրությունից՝ ի տարբերություն դա Վինչիի, որ երբեք մերկ չէր նկարում, բայց դա բավարար չէր, որպեսզի հասկանա, թե ինչ կա մաշկի տակ, նա դիմեց դիակներ մասնահատելուն:



Եթե Միքելանջելոյին հետաքրքրում էր միայն մարդ մկանային համակարգը, ապա դա Վինչիին հետաքրքրում էր ամեն ինչ մկաններ, ոսկորներ, անոթներ, նյարդեր։ Մարդկային դիակների մասին իր մանրամասն ուսումնասիրության ընթացքում, դա Վինչին ստեղծել է 240 անհատական գծանկար և ավելի քան 13000 բառ նշում: Այսօր նրա հավաքածուն հայտնի է որպես «Անատոմիական ձեռագիր Ա» և պարունակում է մի շարք պատկերացումներ մարդու անատոմիայի վերաբերյալ, որոնք զգալիորեն գերազանցում են դա Վինչիի օրերի բժշկական գիտելիքները:
Թեև թեման կարող է սարսափելի և սկանդալային թվալ, բայց իրականում այս բացահայտումները որոշակի լույս են սփռում Վերածննդի դարաշրջանում գեղարվեստական կատարելության ձգտման վրա։
Վերածննդի ժամանակաշրջանի արվեստագետների և հատկապես դա Վինչիի ու Միքելանջելոյի նպատակն էր զարգացնել «գիտական նատուրալիզմի» ոճը, բայց այս ամենից շահեց ոչ միայն արվեստը, այլ նաև գիտությունն ու բժշկությունը։
Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն