Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ստիպում է Ռուսաստանին հակաքայլեր ձեռնարկել․ Պեսկով
copy image url

Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ստիպում է Ռուսաստանին հակաքայլեր ձեռնարկել․ Պեսկով

Արտաքին 2 տարի առաջ - 22:30 04-04-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը Մոսկվային ստիպում է հակաքայլեր ձեռնարկել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պեսկովն այս մասին ասել է այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում՝ անդրադառնալով Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի ավարտին։

Պեսկովը շեշտել է, որ հակաքայլերն այնպիսին կլինեն, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունը անհրաժեշտ կհամարի։

«Կրեմլը կարծում է, որ սա իրավիճակի հերթական սրացումն է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոտնձգություն է մեր անվտանգության, Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ։ Մենք դա հենց այդպես ենք ընկալում։ Մենք հակաքայլեր ենք ձեռնարկելու՝ ապահովելու մեր անվտանգությունը մարտավարական և ռազմավարական առումով»,- ասել է նա։

Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ ռուս զինվորականներն օպերատիվ կերպով կզեկուցեն՝ Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի գործողություններին արձագանքելու մասին։ «Հավատացեք, մեր զինվորականները մեզ ժամանակին կտեղեկացնեն ամեն ինչի մասին», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է արձագանքում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների հնարավոր տեղակայմանը։

Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևելու է, թե ինչ է լինելու Ֆինլանդիայում, ինչպես է Հյուսիսատլանտյան դաշինքը շահագործելու Ֆինլանդիայի տարածքները՝ այնտեղ զենք, համակարգեր, ենթակառուցվածքներ տեղադրելու առումով, որոնք մոտ կլինեն Ռուսաստանի սահմաններին և կարող են սպառնալ երկրին։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը դրան համարժեք գործողություններ կձեռնարկի։

Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ֆինլանդիայի իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է Ուկրաինայի իրավիճակից։ Պեսկովը շեշտել է, որ Ֆինլանդիան երբեք չի դարձել հակառուսական, իսկ Ռուսաստանը երբեք Ֆինլանդիայի հետ վեճեր չի ունեցել։ «Ուկրաինայի դեպքում իրավիճակը տրամագծորեն հակառակ է և պոտենցիալ ավելի վտանգավոր: Սա թելադրում է հատուկ ռազմական գործողության անհրաժեշտությունը եւ դրա արդյունքում բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք սահմանված են»,- հայտարարել է նա։

Վերջինս հավելել է, որ երկրների անդամակցումը Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ՆԱՏՕ-ին, կազդի երկկողմ հարաբերությունների վրա։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի կարող չազդել դաշինքի նոր անդամ դարձած երկրների հետ երկկողմ հարաբերությունների բնույթի վրա:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ֆինլանդիան այսօր պաշտոնապես դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) 31-րդ անդամը։



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի