Քննչական կոմիտեն ահազանգ է ստացել ԱԺ-ում պատգամավորների միջև միջադեպի մասին
copy image url

Քննչական կոմիտեն ահազանգ է ստացել ԱԺ-ում պատգամավորների միջև միջադեպի մասին

Ներքին 2 տարի առաջ - 14:10 31-03-2023
Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։ Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։

Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակը։

Ամենից շատ դիտված