Արտակ Գալստյանի խոշտանգման մասին տեղեկությունը Քննչական կոմիտեն չի մեկնաբանում
copy image url

Արտակ Գալստյանի խոշտանգման մասին տեղեկությունը Քննչական կոմիտեն չի մեկնաբանում

Ներքին 1 տարի առաջ - 15:11 29-04-2023
Արդեն մի քանի օր է՝ «Հանրային Ձայն» կուսակցությունն ահազանգում է Քննչական կոմիտեում կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի խոշտանգման մասին։

Քննչական կոմիտեն որևէ կերպ տեղեկատվությանը չի արձագանքել։

Oragir.News-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ այդ թեմայով իրենք մեկնաբանություն չեն տալիս։

«Դրա հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը մենք հաղորդագրությունների միջոցով ենք տարածելու»։

Նշենք, որ նախօրեին «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն Oragir.News-ին հայտնել էր, որ Գալստյանը մարմնական վնասվածքներ ունի, վնասված է աչքը, հեմատոմա է, շրթունքներին՝ պատռվածքներ, մարմնի վրա կան քերծվածքներ, կապտուկներ և այտուցվածություններ կան, և քանի որ կանգնել են նաև կոկորդին, կա կարմրածություն։

Միաժամանակ, ՔԿ-ում սպառնացել են, որ «իր տղային էլ կբերեն ու վերջը կտան»։

Հիշեցնենք նաև, որ Գալստյանի փաստաբանը հաղորդումը տվել է և միջնորդել է, որ Արտակ Գալստյանը ենթարկվի դատաբժշկական փորձաքննության։

Ամենից շատ դիտված