Մենք պետք է համատեղ գործենք ընդդեմ Իրանի. Իսրայելի արտգործնախարարը՝ Բայրամովին
copy image url

Մենք պետք է համատեղ գործենք ընդդեմ Իրանի. Իսրայելի արտգործնախարարը՝ Բայրամովին

Արտաքին 2 տարի առաջ - 19:30 29-03-2023
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման համար։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Թուրան լրատվական գործակալությունը, այս մասին Քոհենն ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Քոհենը շեշտել է, որ Իսրայելում Ադրբեջանի կողմից դեսպանատուն բացելու որոշումը վկայում է երկու երկրների ռազմավարական հարաբերությունների խորության մասին։ «Մենք համագործակցում ենք տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ադրբեջանն ունի մուսուլմանական աշխարհի ամենամեծ հրեական համայնքներից մեկը»,- ​​ասել է նա։

Իսրայելի արտգորնախարարը նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, այն զարգանում է գյուղատնտեսության, կիբերտեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտներում։

Էլի Քոհենը միևնույն ժամանակ անդրադարձել է Իրանից հնչող սպառնալիքներին։ Նրա խոսքով՝ «Իրանը սպառնում է տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում»։ «Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությանը։ Մենք Իրանի դեմ պետք է համատեղ գործենք։ Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը ընդլայնի իր միջուկային հնարավորությունները»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովն իր հերթին նշել է, որ երկու երկրների համագործակցությունը հիմնված է փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա։ «Մենք զբոսաշրջության և առևտրի գրասենյակ բացեցինք Իսրայելում 2021 թվականին։ Ավելի ուշ որոշեցինք դեսպանատուն բացել։ Սա մեր համագործակցության դինամիկ ցուցանիշն է։ Փոխադարձ այցելությունները կարևոր դեր են խաղում մեր հարաբերությունների հետագա ընդլայնման գործում»,- ասել է Բայրամովը։

Վերջինս նշել է, որ ադրբեջանա-իսրայելական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 19-ին։

Բայրամովը նաև հայտնել է, որ Ադրբեջանում բնակվող հրեական համայնքը և Իսրայելի ադրբեջանական համայնքը կարևոր դեր են խաղում երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ Նա հավելել է, որ երկկողմ համագործակցության զարգացմանը նպաստում են նաև Ադրբեջանի և Իսրայելի պաշտոնյաների պարբերական հանդիպումները։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում