Մոսկվան հույս ունի, որ Թեհրանի և Բաքվի միջև առկա լարվածությունը հնարավորինս շուտ կհաղթահարվի. Լավրով
copy image url

Մոսկվան հույս ունի, որ Թեհրանի և Բաքվի միջև առկա լարվածությունը հնարավորինս շուտ կհաղթահարվի. Լավրով

Արտաքին 2 տարի առաջ - 16:15 29-03-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան հույս ունի, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է, և շուտով այն կկարգավորվի։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է և հնարավորինս շուտ կհաղթահարվի»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Լավրովն ընդգծել է, որ այդ դժվարությունների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակներում կարևոր նախագծերի իրականացման համատեքստում»։ «Մենք պատրաստ ենք օգնել մեր ընկերներին առկա խնդիրների լուծման գործում»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված