Վրաստանի նախագահը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն
copy image url

Վրաստանի նախագահը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:58 30-05-2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն։ Այդ մասին նա հայտարարել է ՀՀ նախագահի հետ համատեղ ճեպազրույցում։

Վահագն Խաչատուրյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում։ Սա Խաչատուրյանի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո։

«Մեր տարածաշրջանի ապագան սերտորեն կապված է խաղաղ միջավայրի հետ: Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն։ Մենք ողջունում ենք Եվրամիության ներգրավվածությունն այս գործընթացում։ Մենք գիտենք, որ տարածաշրջանում մշտական ​​խաղաղության հաստատումը կախված է այս բանակցությունների արդյունքից, իսկ տնտեսական զարգացումը կախված է խաղաղության հաստատումից»,- ասել է Վրաստանի ղեկավարը։

Զուրաբիշվիլին նաև կարծում է, որ Վրաստանում հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունը դրական օրինակ է ողջ Կովկասի համար։

Ամենից շատ դիտված