Սիսիան և Անի համայնքներում երեկ` մարտի 26-ին կայացած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն երկու համայնքներում էլ հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Նախնական արդյունքների հայտնի դառնալուց հետո՝ կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Սիսիան եւ Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է եւ սիրելի։
Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը եւ Կա՜ Ապագա»։
Գրառումն, իհարեկե, ամենազվարճալի շնորհավորական մեկնաբանությունների պակաս չուներ, ինչպես միշտ է լինում։
Սակայն օգտատերերի մի մասն, այնուամենայնիվ,նախընտրում է սեփական և տարբերվող կարծիգը թողնել գրառման մեկնաբանություններում։ Նրանիցի շատերին, օրինակ զայրացնում է Փաշինյանի «Ապագա կա» արտահայտությունը, որին կարելի է ասել, արդեն 5 տարի է սպասում են։
Ստորև ներկայացնում ենք այդ գրառման մեկնաբանություններից մի քանիսը։

