Քաթարը զարմացնում և զայրացնում է երկրպագուներին
copy image url

Քաթարը զարմացնում և զայրացնում է երկրպագուներին

Սպորտ 2 տարի առաջ - 16:30 18-11-2022
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է 2 օր։ Միլիոնավոր զբոսաշրջիկներ, երկրպագուներ արդեն իսկ ժամանել են արաբական աշխարհի ֆուտբոլային կենտրոն և սպասում են Մունդիալ-2022-ի մեկնարկին։

Տեղում երկրպագուները բախվել են մի շարք տարօրինակ դեպքերի։ Օրինակ՝ Քաթարում ալկոհոլը շատ թանկ է․ բարերում, ակումբներում և ժամանցի համար նախատեսված վայրերում 1 բաժակ գարեջրի միջին արժեքը կազմում է մոտ 15 դոլար։ ՖԻՖԱ-ի համաձայնությամբ նաև արգելվել է գարեջրի վաճառքը մարզադաշտերում։

Հատկանշական է, որ մարդաշատ վայրերում հյուրերին արգելվում է լինել շորտերով և ուսերը բաց։ Նաև ոստիկանությունը հետևում է, որ զույգերը դրսում չհամբուրվեն և զերծ մնան ռոմանտիկ շփումներից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարզադաշտերում արգելված է լինելու ծածանել ԼԳԲՏ դրոշը։

Նախապես Քաթարը հայտնել էր, որ երկրպագուների համար հյուրանոցային խնդիրներ չկան, սակայն տեղում հյուրերն այլ բան են տեսել։ Գրեթե դատարկ սենյակներում գիշերակացի համար հյուրերից պահանջել են միջինում 420 դոլար մեկ ամբողջական օրվա համար։ Հատկանշական է, որ շատ հյուրեր նախընտրել են իջևանել Սաուդիան Արաբիայում և ԱՄԷ-ում, ապա հանդիպումների օրերին ժամանել Քաթար։

Ամենից շատ դիտված