Ներողություն եմ խնդրում պարտության համար. Պետրակով
copy image url

Ներողություն եմ խնդրում պարտության համար. Պետրակով

Խոսք Սպորտ 2 տարի առաջ - 23:42 25-03-2023
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկային խաղում Թուրքիայից կրած պարտությունից հետո խոսել է պատճառների, իր նորամուտի խաղի և զգացողությունների մասին.

«Լավ խաղ ստացվեց: Տղաները խաղացին մեծ նվիրումով: Եղան տակտիկական և այլ բնույթի սխալներ, որոնք կվերլուծենք: Բայց ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների խաղից:

«Մթնոլորտը հիանալի էր, երկրպագուներն իսկապես ֆանտաստիկ աջակցություն ցույց տվեցին: Անհարմար եմ զգում այս պարտության համար: Ներողություն եմ խնդրում պարտության համար»:»,- ասել է Պետրակովը:

Անդրադառնալով խաղային սխեմայի փոփոխությանն ու փոխարինումներին՝ Պետրակովն ասել է.

«Չեմ կարծում, որ ուշացել եմ փոխարինումների հարցում: Մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր չէ լիովին ճանաչել տղաների հնարավորությունները, հասկանալ, թե ով որ դիրքում ավելի լավ հանդես կգա: Այո փոխեցի տակտիկական սխեման, անցած չորս պաշտպանի, քանի որ թուրքերը ևս անցել էին այդ սխեմայով խաղին, իսկ Ստյոպա Մկրտչյանը դեղին քարտ էր ստացել: Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք»:

Հարց է հնչել նաև թիմի նորեկների՝ Գեորգի Հարությունյանի , Ուգոչուկվում Իվուի և Նաիր Տիկնիզյանի խաղի մասին.

«Ես շատ գոհ մնացի նրանց ցուցադրած խաղից»: