Ուղիղ եթեր
Վերածննդի շրջանի արվեստն ու ժամանակակից բժշկությունը
copy image url

Վերածննդի շրջանի արվեստն ու ժամանակակից բժշկությունը

Մշակույթ 2 տարի առաջ - 14:50 25-03-2023
Հնում մի շարք հիվանդություններ ոչ միայն տարածված են եղել, այլև նրանցից շատերը սոցիալական կարգավիճակի նշան են եղել։ Վերածննդի դարաշրջանում այդ հիվանդությունների առկայությունն ավելի բացահայտ դարձավ, քանի որ նկարիչներն ու քանդակագործները նկարում կամ քանդակում էին այն, ինչ տեսնում էին, և շատ այդպիսի հիվանդություններ անհնար էր թաքցնել կամ ընդհակառակը, հենց դիտավորյալ ի ցույց էին դրվում՝ սոցիալական վիճակը ցույց տալու համար։

Վերածննդի դարաշրջանի գեղարվեստական մեծ նորարարությունները և մարդու անատոմիայի ուսումնասիրությունը, հանգեցրին արվեստի հստակ և իրատեսական գործերի:

Բժիշկները պնդում են, որ այդ ժամանակաշրջանի ամենատարածված հիվանդություններից մեկը խպիպն էր, որն արտահայտվում է վզի հատվածում ուռածությամբ, և Վերածննդի ու բարոկկո շրջանի աշխատանքներում դա բացահայտ երևում է։


Պիերո դելլա Ֆրանչեսկա «Մադոննա դել Պարտո»

Յոդի դեֆիցիտից առաջացած խպիպը հաճախ նկատվում է հին կտավներում, քանի որ նախկինում էնդեմիկ խպիպը տարածված էր Եվրոպայի մեծ մասում: Եթե նկարչի մոդելը խպիպ ուներ, դա հավատարմորեն վերարտադրվում էր նկարում: Փոքր խպիպը երբեմն համարվում էր զարդարանք: Գոյացությունը հատկապես տարածված էր լեռնային շրջաններում, ինչպիսիք են Կենտրոնական Իտալիան և Շվեյցարիան, մինչդեռ դա հազվադեպ է նկատվում նույն դարաշրջանի վենետիկյան նկարներում, որ գտնվում էր յոդով հարուստ ծովափին: Օրինակ՝ Շվեյցարիայի Բեռնի շրջանի դիմանկարներում, որոնք թվագրվում են Վերածննդի դարաշրջանից մինչև 20-րդ դար, կանանց առնվազն 41%-ի և տղամարդկանց 24%-ի մոտ հայտնաբերվել է խպիպ:

Խպիպ ունեցող կանանց նկարներ կարելի է հանդիպել Բոտիչելիի, Ռաֆայելի և շատ հայտնի այլ նկարիչների կտավներում։


Կարավաջո, «Քնած Կուպիտը»

Նկարներում խպիպը ներառելու նպատակը կարող էր լինել այնպիսի հույզեր առաջացնելը, ինչպիսիք են խղճահարությունը կամ զզվանքը։ Նպատակներից մեկը կարող էր լինել նաև ցույց տալը, թե որտեղից է այդ անձը, քանի որ որոշ շրջաններում մարդկանց նույնիսկ չէին մատակարարում առաջնային կենսական սննդամթերքով: Սակայն հետագայում արտահայտված խպիպով նկարներ ունեցան նաև բարձրաստիճան կանայք։ Որոշ արվեստաբաններ հավելում են, որ խպիպը կարող էր ընկալվել նաև որպես էրոտիկության նշան։

Նկարիչ Փիտեր Փոլ Ռուբենսը նույն տիկնոջը նկարել է երկու անգամ՝ երեք տարի ընդմիջումով: Նկարները ցույց են տալիս, որ տիկինը տառապել է վահանաձև գեղձի հիվանդությամբ։ Նկատեցի՞ք:

Փեթեր Փոլ Ռուբենս, «Սուսաննա Լյուդեն

Վերածննդի ժամանակաշրջանի շատ նկարներ ուսումնասիրության առարկա են դարձել բժշկության մեջ։ Այդ կերպ նրանք ուսումնասիրում են այդ շրջանի տարածված հիվանդությունները։ Պրոֆեսոր Վիտո Ֆրանկոն՝ Պալերմոյի պաթոլոգիայի բաժանմունքից, զբաղվել է Վերածննդի դարաշրջանի արվեստի հայտնի գործերում հիվանդությունների ախտորոշմամբ: Նա նշում է, որ Կարավաջոյի «Քնած Կուպիդը» ունի ռևմատոիդ արտրիտ, «Մոնա Լիզան»՝ բարձր խոլեստերին, Պիերո դելլա Ֆրանչեսկայի «Մադոննա դել Պարտոն»՝ վահանաձև գեղձի խնդիր, Պարմիջիանինոյի «Երկար պարանոցով Մադոննան» Մարֆանի համախտանիշ ունի… և Միքելանջելոյի «Գիշեր» արձանը տրանսսեքսուալ է՝ տղամարդ կանացի կրծքագեղձով։ Իսկ ահա արվեստաբան Ջոնաթան Նելսոնը և նրա ուռուցքաբան ընկերը, 2000-ին հոդված հրապարակեցին New England Journal of Medicine-ում Միքելանջելոյի «Գիշեր»-վա կրծքերի մասին, որոնց նրանք դիտարկել և ապացուցել, որ դա ոչ այլ ինչ է, քան կրծքագեղձի քաղցկեղ։


Միքելանջելո, «Գիշեր»

Նման բժշկական բացահայտումները միանշանակ չեն ընդունվել արվեստասերների կողմից և այսպիսի մեկնաբանությունները արժանացել է բազմաթիվ քննադատությունների։

Իմպրեսիոնիզմի առաջ գալով՝ նկարչական տեխնիկան փոխվեց և նկարում մանրամասնություններն արտահայտելը դարձավ անկարևոր:

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն