Ուղիղ եթեր
«Chanel №5»-ի պատմությունը
copy image url

«Chanel №5»-ի պատմությունը

Մշակույթ 2 տարի առաջ - 23:00 24-03-2023
«Chanel №5»-ը այն եզակի ու լեգենդար օծանելիքներից է, որը հավակնում է դառնալ հավերժական։ Չնայած այս բույրը ստեղծվել է նախորդ դարի առաջին կեսին, զարմանալիորեն մեր օրերում էլ շարունակում է մնալ ամենահայտնին ու տարածվածը։ Այսօր աշխարհում յուրաքանչյուր մեկ րոպեում գնվում է այս օծանելիքի մի սրվակ։ «Chanel №5»-ը իրապես 20-րդ դարի խորհրդանիշներից է։



Իսկ ինչպե՞ս է ստեղծվել լեգենդար այս օծանելիքը։ «Chanel №5»-ի պատմությունը հագեցած է հետաքրքիր իրադարձություններով։ Նախ մի քանի խոսք տվյալ ժամանակվա օծանելիքի արվեստի մասին։ Այն ժամանակ բույրերը ստեղծելիս օգտագործում էին միայն ծաղիկների բնական էքստրատներ։ Դրա հետ կապված, յուրաքանչյուր բուրմունք չէր առանձնանում իր յուրօրինակությամբ։ Դրանք հիշեցնում էին այս կամ այն ծաղկի հոտը։ Հենց այդ պատճառով էլ Կոկո Շանելին չէր հետաքրքրում սեփական բուրմունքը ստեղծելու գաղափարը։ Սակայն, ժամանակի ընթացքում նա աստիճանաբար փոխեց իր մտադրությունը։



Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Դմիտրի Ռոմանովը (Ռոմանովների տոհմի ներկայացուցիչ, Ալեքսանդր II-ի թոռ), լինելով Կոկոլ Շանելի մտերիմներից, նրան ծանոթացրեց Բոու Էռնեստ Էդուարդովիչի հետ, որը նախկինում ծառայել էր որպես Ռոմանովների տոհմի պալատական​​պարֆյումեր: 1918-ին, երբ Բոն արտագաղթեց ֆրանսիական Գրասսե քաղաք, սկսեց աշխատել «A. Palle & Co» օծանելիքի ամենահին ֆաբրիկայում, որը հիմնադրվել է 19-րդ դարի կեսերին:
Էռնեստ Բոն Կոկո Շանելին ներկայացրեց իր ալդեհիդները, ու դա ճակատագրական եղավ նորաձևության թագուհու համար։ Շանելը վստահորեն որոշեց ստեղծել իր սեփական բույրը:
Բոն լծվեց գործի: Արդյունքում, նա 1921 թվականին Կոկո Շանելին առաջարկեց մի քանի բույր, որոնցից յուրաքանչյուրը համարակալված էր: Բոլոր առաջարկվող նմուշներից Կոկոն ընտրեց թիվ 5 նմուշը: Սա միանգամայն նոր բույր էր ու տարբերվում էր մյուսներից։ Այն բաղկացած էր շուրջ 80 բաղադրիչներից: Շանելը գոհ էր արդյունքից, նա Էռնեստ Բոից ստացել էր հենց այն, ինչ ակնկալում էր:



Այդ ժամանակի բոլոր բույրերն ու օծանելիքները բավականին բարդ անուններ ունեին, իսկ Կոկոն ողջ աշխարհում հայտնի է որպես կին, որը չէր վախենում կոտրել կարծրատիպերը: Նա որոշեց օծանելիքն անվանել իր իսկ անունով և դրան ավելացրեց հինգ համարը, այնպես ինչպես համարակալել էր Էռնեստ Բոն բույրը տրամադրելիս։ Հենց այսպես, պատմության մեջ հայտնվեց Chanel №5 լեգենդար օծանելիքը:

Սրվակի տեսքը նույնպես բավականին անսովոր էր այդ ժամանակների համար: Որպես կանոն, օծանելիքները վաճառվում էին բարդ կառուցվածքով, բյուրեղյա փուչիկներով, ոսկով և թանկարժեք քարերով զարդարված սրվակներով: Բնականաբար, դա բոլորովին չէր համապատասխանում Գաբրիել Շանելի կերպարին ու ոճին: Նա այստեղ նույնպես նորարարություն ցուցաբերեց ՝ ընտրելով պարզ ուղղանկյուն ապակե տարրա: Այն ժամանակ այդպիսի սրվակներ օգտագործում էին միայն տղամարդկանց օծանելիքի համար: Սա, անխոս, շատ համարձակ որոշում էր: 1924 թվականին փորձ արվեց փոխել սրվակի ձևը. մի քիչ կլորացնել եզրերը և փոխել խցանը, բայց Կոկոն արագ կանխեց այս փորձը և սրվակի դիզայնը թողեց անփոփոխ:



Հետաքրքիր էր նաև այն, թե ինչպես Շանելը որոշեց տարածել ու հետաքրքրություն առաջացնել իր նոր բույրի հանդեպ։ Նա օծանելիքը նվիրեց իր մի քանի ընկերուհիներին, որոնք ամեն օր առատորեն օծված Chanel №5-ով` շրջում էին ամենաշքեղ ու յուրահատուկ միջավայրերում։ Բոլորը հետաքրքվում էին նրանց օծանելիքով։ Արդյունքում ստեղծվեց Chanel №5 օծանելիքի երկրպագուների գաղտնի ակումբ: Դրանից հետո միայն Կոկո Շանելը թողարկեց իր բույրը վաճառքի համար` առաջացնելով կատաղի իրարանցում այս իրադարձության շուրջ:



Chanel №5 օծանելիքի բաղադրությունն իր ստեղծման օրվանից մնացել է անփոփոխ: Այն պարունակում է կիտրոնի, բերգամոտի, հիրիկի, հասմիկի, հովտաշուշանի, վարդի, ինչպես նաև մանուշակի արմատների էքստրատներ, ալդեհիդներ, իլանգ-իլանգ, վանիլին, սանդալի ծառ և շատ այլ բաղադրիչներ: Հետաքրքրությունը Chanel №5 բույրի նկատմամբ այսօր էլ շարունակվում է մեծանալ: Այս իսկապես լեգենդար օծանելիքը ամեն օր գրավում է նոր երկրպագուների:

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով